Երևան քաղաքի Չարենցի փողոցից ամուսնության նպատակով բռնություն գործադրելու միջոցով առևանգել են Էդիտա Ավագիմյանին: Այդ պատճառով Խաչիկ Դարբինյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին գրել է Datalex.am–ը։
Նա նախապես համաձայնության է եկել Ալեքսան Էլբակյանի հետ Երևան քաղաքի Չարենցի փողոցում գործող Երևանի պետական համալսարանի մասնաշենքի մոտից առևանգել Էդիտային:
Փետրվարի 27-ին գործը վարույթ է ընդունվել Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ: Կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: