Սոչիում այսօր մեկնարկում է «Նոր ալիք 2017» միջազգային մրցույթը։ Այս տարի մրցույթին մասնակցում է 14 մասնակից 9 երկրից: Հայաստանը ներկայացնում են Սյուզաննա Մելքոնյանը և Էռնա Միրը:

Մրցութային առաջին օրը մասնակիցները կատարելու են «Համաշխարհային հիթ»։ Հաջորդիվ մասնակիցները կներկայացնեն «Երկրի հիթ», ապա հեղինակային երգ:

Մրցույթի ժամանակ ելույթ կունենան մասնակիցներ Հայաստանից, Վիետնամից, Ղազախստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Ուկրաինայից, Շվեդիայից։

«Նոր ալիքի» գալա համերգը կկայանա սեպտեմբերի 14-ին: