Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, Apple ամերիկյան կորպորացիան ներկայացրեց նորագույն iPhone X սմարթֆոնը՝ առանց շրջանակի էկրանով։

iPhone X սմարթֆոնը հագեցած է առանց շրջանակի էկրանով և 5.8 դյույմանոց OLED դիսփլեյով, որը զբաղեցնում է ամբողջ դիմացի պանելը: Սարքն արգելափակումից հանելու համար օգտագործվել է դեմքի ճանաչման տեխնոլոգիան: Դրանից բացի, Face ID-ի միջոցով հնարավոր է վճարումներ իրականացնել, քանի որ սարքում հասանելի է Apple Pay ծառայությունը: Ինչպես և iPhone 8-ը, iPhone X-ը հագեցած է անլար լիցքավորմամբ:

Սակայն iPhone X -ի Face ID ֆունկցիան նորույթի հեղինակներին «դավաճանեց» հենց նորույթի շնորհանդեսի ժամանակ: