Ազգային ժողովում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ վաղը 10 երկրից բլոգերների խումբ է ժամանելու Արցախ:
«Բլոգերները գնում են Ղարաբաղ՝ մասնակցելու գինու փառատոնին», - ասաց Նալբանդյանը։
Նախարարի խոսքով՝ երեք բլոգեր Արցախում պատրաստվում է նկարահանումներ անել և ներկայացնել զբոսաշրջության տեսանկյունից Արցախի գրավչությունը՝ զբոսաշրջիկներին հրավիրելով գալ հենց Արցախ։