7 ամիս Ադրբեջանի բանտում անցկացրած և Իսրայել արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը հերքել է իր մեղայականը, որով նա դիմել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

 


«Հետաքրքրությամբ կարդացի իմ «մեղայականը», որն ակնհայտ կեղծիք է: Նրանք ի՞նչ է լրջորեն կարծում են, որ վնասվածքներով վերակենդանացման բաժանմունքում կարելի՞ է ինչ-որ բան գրել և ինչ-որ բանի համար մեղանչե՞լ»,-panarmenian.net-ի հաղորդմամբ՝ ասվում է գրառման մեջ:

 


«Չալարեցի և ընկերներիս խորհրդով արձանագրել եմ իմ բոլոր վնասվածքները ոստիկանությունում և Թել Ավիվի հոսպիտալում: Ինչ իմանաս ուր կտանի այս պատմությունը: Կարծիք կա, որ չի կարելի Ադրբեջանին ներել ինձ սպանելու փորձը և պետք է գրագետ գործել՝ միջազգային ատյանների միջոցով: Հավատում եմ միջազգային իրավունքի մասնագետներին, փաստաթղթեր եմ հավաքում՝ ընթացքի մասին տեղյակ կպահեմ»,-ասվում է Լապշինի գրառման մեջ: