Սերժ Սարգսյանը, ինչպես մի շարք ՀՀ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկա է եղել «Տաշիր» ընկերության սեփականատեր, հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարենի հարսանիքին: Այն տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 16-ին: Պսակադրությունը կայացել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցում, իսկ խնջույքը՝ «Սաֆիսա» ռեստորանում, որտեղ որտեղ մոսկովյան օլիգարխները սովորաբար կազմակերպում են իրենց միջոցառումները:

Հարսանիքի քավորը եղել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Մասնակցել են նաեւ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, գործարար Ռուբեն Վարդանյանը եւ ուրիշներ:

Armtimes.com