Ոստիկանությունը պարզել է երեկ՝ սեպտեմբերի 17-ին, Վաղարշապատ քաղաքի Վազգեն Առաջին թիվ 37 հասցեի մոտ տեղի ունեցած դանակահարության մանրամասներն ու դանակահարողի ինքնությունը:
Ինչպես հայտնում է աղբյուրը, պարզվել է, որ 29-ամյա Երվանդ Համբարձումյանին կենցաղային հարցերի շուրջ դանակի հարվածներ է հասցրել Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 18-ամյա Տարիել Դավթյանը, ով դեպքի վայրից դիմել է փախուստի ВАЗ 21015 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, իսկ մի քանի ականատեսներ էլ հայտնել են, որ վիճաբանության ժամանակ ոչ մի կրակոց չի հնչել:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ սեպտեմբերի 17-ին վիճաբանություն- ծեծկռտուք էր տեղի ունեցել Էջմիածին քաղաքում: Վազգեն Առաջին 37 հասցեից (նախկին Կիրովի ) փողոցից ոտքի մասում դանակահարված վիճակում Էջմիածնի հիվանդանոց էր տեղափոխվել մի քաղաքացի: Տեղեկություննրերը, թե Վաղարշապատում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իրականությանը չի համապատասխանում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։