Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի կարծիքով՝ ղարաբաղյան հակամարտության հարցում գործը տարածքներին չի հասնի:
«ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է այն, ինչ եղել է մադրիդյան, կազանյան հանդիպումներում: Նա նորություն չի ասել, ասել է այն, ինչ միջազգային ասպարեզում եղել է առաջարկված տարբերակներից մեկը: Չեմ կարծում, որ պետք է մտահոգվենք: Միաժամանակ, չեմ կարծում եմ, որ գործը կհասնի նրան, որ մենք տարածք կհանձնենք: Առանց Արցախի ժողովրդի որոշման ոչինչ չի կարող տեղի ունենալ»,- ասաց Պարգև Սրբազանը՝ «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում:

 


Հարցին, ՀՀ ԱԳ նախարարի ներկայացրածն այլևս ակտուալ չէ՞, Արցախի թեմի առաջնորդն ընդգծեց. «Ես չեմ ասում ակտուալ չէ, ես իմ անձնական կարծիքն եմ ասում, որ գործը դրան չի հասնելու: Իմ կարծիքով, այդ հարցն այլ կերպ է լուծվելու, որի մասին բազմիցս ասել եմ»: