«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե նոր քաղաքական նստաշրջանին ընդառաջ, ԲՀԿ «քարոզչական քիլերներին» Գագիկ Ծառուկյանը, որը կրկին «նախագահ ջան» կարգավիճակում է հայտնվել, խստիվ զգուշացվել է՝ ավելորդ ձեն-ծպտուն չհանել, չքննադատել իշխանություններին, այդ թվում՝ կառավարությանը, «ընկերոջ համար հոգի տալ», որովհետեւ սպասում կա, որ 2018-ին կարող են կոալիցիայում հայտնվել, ինչի «շոշափելի արդյունքներն իրենց մաշկի վրա են արդեն զգում մի շարք ԲՀԿ-ականներ՝ ձեռք բերելով հէկ-եր, «ԲԷԿ-եր, ՇԷԿ-եր»՝ ժպիտով ասաց մի ԲՀԿ-ական:
Մնացածներն էլ պաշտոնի լուռ սպասմամբ են տոգորված: Ասում են նաեւ, թե այդ «ֆոնին» ԲՀԿ-ի քարոզչական «մասսան» պարապ է մնացել, եւ որպեսզի «ստաժը չկորցնի», մեկումեջ «բոչկա է գլորում» յուրայինների վրա:
Չնայած վերջին օրերի զարգացումներին, ԲՀԿ-ին կրկին «շտուրմ կառավարության վրա» հրահանգն է տրվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում