Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում տեղի է ունեցել անկախության հանրաքվե:
Տեղի բնակիչների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել: Ֆուտբոլիստներ Կարլես Պույոլն ու Չավին իրենց աջակցությունն են հայտնել քաղաքացիներին:
Պոյոլը թվիթերյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Ընտրելու իրավունք, դեմոկրատիա»:
Չավին տեսաուղերձով է հանդես եկել, որում նշում է.
«Կատալոնիայում տեղի ունեցող իրադարձությունը խայտառակություն է: Դեմոկրատ երկրի համար անընդունելի է, որ մարդկանց թույլ չեն տալիս քվեարկել: Իմ աջակցությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են արտահայտել ընտրելու իրենց իրավունքը»:
Իսպանական ոստիկանության գործողությունների հետևանքով 337 մարդ է տուժել, շրջանի իշխանություններին հաջողվել է քվեարկությունն ապահովել ընտրատեղամասերի 96 տոկոսում: