Հայոց հոգեւոր մայրաքաղաքը նշում է հիմնադրման 2702-ամյակը: Քաղաքային իշխանության նախաձեռնությամբ տոնական բազմաբովանդակ միջոցառումներ կանցկացվեն հոկտեմբերի 6, 7-ին եւ 8-ին:

Տոնական տրամադրության բարձրակետ կհանդիսանա դեպի Կոմիտասի անվան հրապարակ շքերթը, որ կմեկնարկի հոկտեմբերի 8-ին, ժամը 14:30-ին եւ հայկական բեմարվեստի ներկայացուցիչների, ինչպես նաեւ` Էջմիածնի մշակույթի պալատի խմբերի մասնակցությամբ ուրախ տոնկան համերգը, որ կմեկնարկի հոկտեմբերի 8-ին, ժամը 17:30-ին եւ կավարտվի տոնական գունեղ հրավառությամբ:

Էջմիածնի քաղաքապետարանը բոլորին հրավիրում է միասին տոնելու քաղաքի 2702-ամյակը:

Տոնական միջոցառումների ծրագիր

06.10.2017

16:30 Այց Հայրենական Մեծ պատերազմի հուշարձան

17:00 Այց Վազգեն Սարգսյանի հուշարձան

17:30 Տոնական համերգ Չարենց թաղամասում

 

07.10.2017

16:00 Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառում

17:00 Այց Զոհվածների պանթեոն

17:30 Տոնական համերգ Զվարթնոց թաղամասում

 

08.10.2017

10:20 Հավաք քաղաքապետարանի մոտ

Այց արցախյան հերոսամարտի հուշարձան

12:00 Հանդիսավոր նիստ

14:30 Հավաք Կոմիտասի հրապարակում

15:00 Շքերթ

16.00-18.00 Տաղավարների դիտում, նկարչական ցուցահանդեսների բացում, բազմաժանր համերգներ

18:00 Տոնական համերգ

21.00 Հրավառություն