«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
««ՉԻ» տեղեկություններով՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար, (նախկինում ՕԵԿ) Արթուր Բաղդասարյանը խորհրդարանական ընտրություններից հետո հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ եւ մտահոգություն հայտնել իր ապագայի մաին։
Նա ի մասնավորի ասել է, «Չհասկացա, թե ինչ եղավ եւ ինչպես եղավ, որ դուրս մնացի Ազգային Ժողովից»։ Սերժ Սարգսյանն էլ Արթուր Բաղդասարյանին պատասխանել է, «Դու չկարողացար անգամ անցողիկ շեմին մոտենալ, որ ինձ էլ հնարավորություն տայիր քեզ օգնեի, բայց մի մտածիր, համբերիր, մի բան կանենք»։
Հիշեցնենք, որ նախկին ՕԵԿ-ը, որը վերածվել էր «Հայկական վերածնունդ» կուսակցության խորհրդարանական ընտրությունների ժամանակ հավաքել էր 58 հազար ձայն,չնայած կուսակցության, ֆեյսբուքյան էջը մշտապես ազդարարում էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջին եռյակում պատվավոր տեղ է զբաղեցնելու։ Բայց, ինչպես ասում են` եղավ այն, ինչ եղավ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: