Համացանցում հրապարակվել են առաջին կադրերն երեկ Մոսկվայի կենտրոնում սպանված հայ գործարար Արսեն Փափազյանի վրա կրակելու վայրից: Այս մասին հայտնում է Life-ը:
Հետաքննությունը պարզում է՝ ով կապ ունի Փափազյանի սպանության հետ:
Հայ գործարարի վրա հարձակումը տեղի է ունեցել Բասմանյան շրջանում։ Նախնական տվյալներով՝ 46-ամյա Արսեն Փափազյանը դուրս է եկել մեքենայից և քայլերն ուղղել տուն։ Այդ պահին անհայտ անձինք ինքնաձիգից 4 կրակոց են արձակել նրա ուղղությամբ։
Արսեն Փափազյանը «Անի» հայկական մշակութա-հասարակական կազմակերպության նախագահն էր, Հայաստանի և ՌԴ-ի քաղաքացի։ Նա ուներ իրավաբանի, մենեջերի և շինարարի դիպլոմներ։ Ակտիվորեն զբաղվել է բարեգործությամբ, 4 երեխաների հայր էր։