Սաուդիան Արաբիայի թագավորի պալատի մոտ տեղակայված պահակակետի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով անվտանգության աշխատակիցներից երկուսը սպանվել են։ Թագավորության ՆԳՆ-ն այս մասին հայտնում է թվիթերյան էջում։
Հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին։ Անհայտ անձինք փորձել են թափանցել թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդի նստավայր։ Պահակակետի ուղղությամբ կրակել են ավտոմեքենայից։ Աշխատակիցները պատասխան կրակոցներ են արձակել, հարձակվում իրականացրած անձը սպանվել է տեղում։
Թագավորության պահակակետի աշխատակիցներից երկուսը մահացել են, երեքը` տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։
Պարզվել է, որ հարձակում իրականացրած անձը 28 տարեկան է, Սաուդիան Արաբիայի հպատակ։ Նրա ավտոմեքենայում Կալաշնիկով տեսակի ինքնաձիգ, փամփուշտներ և նռնակներ են հայտնաբերել։