«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջերս ՊՆ-ում խարդախության ուշագրավ դեպք է բացահայտվել: ՀՀ ՊՆ N զորամասի հատուկ նշանակության 3-րդ ջոկատի 3-րդ վաշտի 1-ին խմբի հրամանատարի տեղակալ, կոչումով կրտսեր սերժանտ Արսեն Թադեւոսյանն այդ պաշտոնը զբաղեցնելու համար դեռ 2016թ. նոյեմբերին կեղծ դիպլոմի պատճե է ներկայացրել՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյուրմրու մասնաճյուղն ավարտելու վերաբերյալ:
Սակայն կեղծիքը բացահայտվել է, եւ Թադեւոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում