ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում՝ չգործող սրճարանի տարածքում, հոկտեմբերի 19-ի երեկոյան ժամը 21.00-ի սահմաններում, 42 և 43 տարեկան երկու հայ կրակ են բացել երիտասարդների ուղղությամբ։ Դրա հետևանքով երկու երիտասարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։

kuban.kp.ru-ն ՌԴ Քննչական կոմիտեի Կրասնոդարի երկրամասի քննչական վարչությանը հղումով նշում է, որ կրակ բացելուց հետո տղամարդիկ նստել են Hyundai Solaris մեքենան ու փախել դեպքի վայրից։ Վարկածներից մեկի համաձայն՝ կրակողը եղել է սնանկացած գործարար, որն այդ քայլով փորձել է լուծել խնդիրները։

27-ամյա Միսակը գլխին ստացած հրազենային վնասվածքից մահացել է տեղում, 28-ամյա Ռուսլանը մահացել է հիվանդանոցում, իսկ 38-ամյա Ռուսլանին ծնկի շրջանում հրազենային վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Կասկածյալների հանդեպ հետախուզում է հայտարարվել։ Որոնվում են 1975 թվականին ծնված Սերգեյ Սահակի Ելիզարյանցն ու 1974 թվականին ծնված Գագիկ Հենրիկի Եսայանը։ Հետագայում կասկածյալների թվին է ավելացել նաև Դենիս Շևչենկոն։

Նշվում է, որ Սերգեյ Ելիզարյանցը գլխավորել է անշարժ գույքի վարձակալությամբ զբաղվող ընկերություն և ունեցել հարկերի վճարման հետ կապված պարտքեր։

Լուսանկարներում՝ Գագիկ Հենրիկի Եսայան և Սերգեյ Սահակի Ելիզարյանց