Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Ջոն Սմիթ Գելֆարմ» ստադիոնում հյուրընկալվեց «Հադերսֆիլդ»-ին:

Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 2:1: Տանտերերի կազմում գոլով աչքի ընկան Աարոն Մույը և Լորան Դեպուատրը: Երկրորդ խաղակեսի վերջնամասում «կարմիր սատանաների» կազմում հաշվի տարբերությունը կրճատեց Մարկուս Ռեշֆորդը:

Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսի սկզբնամասում: 

Նշենք, որ սա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջին պարտությունն էր Անգլիայի ընթացիկ առաջնությունում:

Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 20 միավորով մնաց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում: «Հադերսֆիլդ»-ը 12 միավորով բարձրացավ 10-րդ տեղ:

«Հադերսֆիլդ»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 2:1

Գոլերը` Մույ (28), Դեպուատր (33) - Ռեշֆորդ (78):