![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/178445.png&w=300&h=200&mt=1509127439)
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: