«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով` Գագիկ Բեգլարյանն իր վաղեմի ընկեր Ռուբեն Սադոյանին հենց այնպես չի «դարձնում» Վրաստանում ՀՀ դեսպան. դա ուրույն բարտեր է ենթադրում իր եւ Սադոյանների միջեւ:
Բեգլարյանի որդին` Հրանտ Բեգլարյանը, որի կնունքի ու հարսանիքի քավորը, ի դեպ, Սամվել Կարապետյանն է, Կենտրոնի թաղապետ Արա Սադոյանի տեղակալ է նշանակվել՝ հեռահար նպատակով։ Նա հաջորդ ընտրություններում կփորձի դառնալ Կենտրոնի թաղապետ:
Ինչպես Սամվել Ալեքսանյանի զարմիկ` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետ Արտակ Ալեքսանյանի դեպքում էր, այս պարագայում եւս սպասում են, որ «մեծանա»։ Կրտսեր Բեգլարյանը 24 տարեկան է, իսկ թաղապետ կարող են դառնալ 25 տարեկան ՀՀ քաղաքացիները: Այս առնչությամբ որեւէ խնդիր չունի Աշոտ Արսենյանի` Ջերմուկի քաղաքապետացու որդին, նրա 25-ը վաղուց է լրացել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում