Apple-ի հիմնադիրներից մեկին՝ Սթիվ Ջոբսին պատկանած սպորտային BMW Z8 ավտոմեքենան Sotheby’s-ում աճուրդի կդրվի: Ջոբսը մեքենան վարել է 2000-2003 թվականներին: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Կաբրիոլետի գինը, մասնագետների գնահատականներով, սկսվում է 300 հազար դոլարից: Աճուրդը կկայանա դեկտեմբերի 6-ին: