«Ժամանակ» օրաթերթը գրում է.

«Երեկ ԱԺ ոսկեզօծ դահլիճում տեղի ունեցած ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ ԱԺ միջև համագործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ մի չափազանց տհաճ միջադեպ տեղի ունեցավ: Հանձնաժողովի ռուսական կողմից համանախագահ Նիկոլայ Ռիժկովը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից վերադառնալուց հետո սկսեց մունաթով բողոքել, թե ինչու իր գլխավորած պատվիրակությանը այս անգամ էլ չընդունեցին վարչապետը և Ամենայն հայոց կաթողիկոսը:

Ռիժկովն ասում էր՝ դա արարողակարգի կոպիտ խախտում է, իրենց իրավունքների կոպիտ ոտնահարում: Հայկական կողմի համանախագահ Արտաշես Գեղամյանը փորձում էր բացատրել, որ դա ամենևին էլ անհարգալից վերաբերմունք չէ, որ վարչապետը զբաղված է եղել, մյուս այցի ժամանակ նրանք երկուսն էլ անպայման կհանդիպեն պատվիրակության հետ, բայց Նիկոլայ Ռիժկովը չէր հանդարտվում»:

Առավել մանրամասն` «Ժամանակ» օրաթերթի այսօրա համարում: