Նոյեմբերի 5-ին Վայոց ձորի Եղեգիս համայնքում հաղթանակ է տարել Արթուր Ստեփանյանը: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից:
Նշենք, որ առաջադրված մյուս երեք թեկնածուները միավորվել էին` իրենց համար համայնքի թեկնածու ընտրելով հենց Արթուր Ստեփանյանին: Նրանք պայքարում էին ՀՀԿ-ական Տիգրան Խուդոյանի դեմ:
Ընտրություններին մասնակցած 3854 քաղաքացիներից 1816-ն իր ձայնը տվել է Տիգրան Խուդոյանին, 1952-ը՝ Արթուր Ստեփանյանին: