«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ ընդհանուր առմամբ աճել է: Միայն թե աճի հիմնական գրավականը եղել է ոչ թե ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման, այլ ներկրման հաշվին: Իսկ ահա արտահանումը դեպի ԵԱՏՄ անդամ երկրներից միայն Ռուսաստան է որոշակի աճել, այն էլ՝ շատ քիչ:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին դեպի ՌԴ արտահանվել է 337.4 մլն դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 28.8 տոկոսով: Իսկ ահա արտահանումը դեպի Բելառուս, Թուրքմենստան, Ղազախստան եւ Ղրղզստան նվազել է: Դեպի Բելառուս արտահանումը պակասել է 48.6 տոկոսով, դեպի Թուրքմենստան՝ 0.3 տոկոսով, դեպի Ղազախստան՝ 30.8 տոկոսով: Իսկ հետո էլ իշխանությունները փորձում են համոզել, թե ՀՀ-ն առաջընթաց է գրանցել եւ սկսել է նվաճել ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկան»:
Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում