«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանի պետական պարտքը հոկտեմբեր ամսին վերջին տարիների մեջ առաջին անգամ նվազել է, բայց պակասել է շատ քիչ, եւ սա հիմնականում դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով: Պետական պարտքը նվազել է դոլարային արտահայտությամբ, իսկ ահա դրամային արտահայտությամբ, ընդհակառակը, պետական պարտքն ավելացել է:
Հոկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 296.7 մլն դոլար, մինչդեռ նախորդ ամսին 6 մլրդ 308 մլն դոլար էր: Իսկ դրամային արտահայտությամբ՝ ՀՀ պետական պարտքը ավելացել է՝ 3 տրլն 17.8 մլրդ դրամից դառնալով 3 տրլն 37.3 մլրդ դոլար:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ դոլարային արտահայտությամբ նվազել է կառավարության եւ ԿԲ-ի արտաքին պարտքը, իսկ ահա կառավարության ներքին պարտքը, ընդհակառակը, ավելացել է: Մինչ այդ, սակայն, նկատենք՝ կառավարությունը երեկ համաձայնություն է տվել KfW բանկից 80 մլն եվրո վարկ վերցնելու ծրագրին: Իսկ սա նշանակում է, որ շատ շուտով պետական պարտքը կավելանա եւս 80 մլն եվրոյով»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում