«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Սերժ Սարգսյանի խորհրդական, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի երիտասարդ որդին՝ Ժորժ Խաչատրյանը, որ այսօր զբաղեցնում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, պարզվում է՝ բավականին ճոխ ունեցվածք ունի:
«Ժողովուրդ» օրաթերթը նրա ներկայացրած պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ Խաչատրյանն ունի արտադրական նշանակության երկու շինություն, երկու հատ հողամաս, հողին ամրացված երկու հատ անշարժ գույք, հասարակական նշանակության երեք հատ շինություն, մեկ ավտոտնակ, Toyota Camry 2.4 մակնիշի մեկ ավտոմեքենա:
Բացի այս՝ նա մեկ ընկերությունում ունի 18 հազար դրամի բաժնետոմս, մեկ ընկերությունում էլ 25 հազար դրամի բաժնեմաս: Փոխառությունը կազմել է մոտ 74.5 մլն դրամ, իսկ դրամական միջոցը` 5 մլն դրամ: Բայց որպես եկամուտ հայտարարագրել է մեկ ընկերությունից ստացած 9 մլն 638 հազար դրամ շահաբաժինը եւ երկու վայրից ստացած աշխատավարձը, որը կազմել է 4 մլն 158 հազար դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում