«Ժամանակ» թերթը գրում է․
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ հարկային ծառայության աշխատակիցները ստուգումներ են կատարել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող գազալցակայաններում եւ հայտնաբերված խախտումների հիման վրա 140 մլն դրամի տուգանք նշանակել:
Աբրահամյանը անձամբ է խնդրել վարչապետ Կարեն Կարապետյանին նվազեցնել տուգանքի չափը, ինչի արդյունքում այն կտրուկ իջել է՝ դառնալով 3 մլն: Բայց նախկին եւ ներկա վարչապետների այս պայմանավորվածության մասին տեղեկությունը հասանելի է դարձել նախագահ Սերժ Սարգսյանին, ով կարգադրել է Աբրահամյանի գազալցակայաններում կրկնակի ստուգումներ իրականացնել, եւ այս անգամ տուգանքի չափը դարձել է 160 մլն:
Հենց այդքան տուգանք պետք է վճարի Հովիկ Աբրահամյանը՝ պետությանը հասցված վնասը փոխհատուցելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում