Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ըստ շրջանառվող լուրերի՝ լարված են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ու նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանի հարաբերությունները: Սա այն բանից հետո, երբ Սահակյանը, ստանձնելով պաշտոնը եւ ունենալով Սերժ Սարգսյանի «քարտ բլանշը», համակարգը սկսել է մաքրել այն անձանցից, որոնց գործունեության մեջ ֆինանսական չարաշահումներ է հայտնաբերել: Մինչդեռ այդ անձինք հովանավորվել ու անարգել գործել են հենց Արտեմ Ասատրյանի թողտվությամբ:
Հ. Սահակյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է այս լուրերը. «Իմ եւ Արտեմ Ասատրյանի միջեւ աշխատանքային, գործընկերային հարաբերություններ են: Կադրերից ազատվելու առումով, եթե մարդը ի վիճակի չէ իրականացնելու անհրաժեշտ սկզբունքները, որ մենք դնում ենք՝ անկեղծություն, հոգատարություն աշխատանքի ու սպառողների նկատմամբ, անկախ նրանից՝ ով է, ինչ է, զգալու է, որ մեր թիմի մեջ տեղ չունի»»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: