«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Իշխանական կուլիսներում կարծես թե ներքին որոշում է կայացվել, որ 2018-ին, երբ Սահմանադրության բոլոր նորմերը կյանքի կոչվեն, առաջին փոխվարչապետի ինստիտուտ չլինի: Սահմանադրությունը նախատեսում է առավելագույնը 3 փոխվարչապետ, բայց առաջին փոխվարչապետ նախատեսված չէ։ Փոխվարչապետներից մեկը կղեկավարի ֆինանսատնտեսական բլոկը, մյուսը` սոցիալ-մշակութսյին:
Երրորդ փոխվարչապետի «գոյությունը» կախված կլինի քաղաքական ապագա դասավորությունից, կոալիցիոն կառուցվածքից: Նա էլ՝ վարչապետի բացակայության դեպքում, կփոխարինի նրան։
Ընդդեմ Կարեն Կարապետյանի՞ է որոշում կայացվել՝ հարցրինք իշխանական մեր աղբյուրին։ «Ոչ, հանուն Կարեն Կարապետյանի որոշում է կայացվել, որ «առաջին-երկրորդ» չլինի, տնտեսության կառավարման գործում լինի միայն ինքը»»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: