ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների և բուժաշխատողների երեխաներին առաջինը պատվաստեցին պապիլոմա վիրուսի դեմ:
Նոյեմբերի 26-ին լրագրողների համար կազմակերպված իրազեկման դասընթացի ավարտին պատվաստվեցին Իմունկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի և այլ բժիշկների դուստրերը:
«Մինչ այս բնակչության շրջանում ասեկոսեներ էին պտտվում, թե ես իմաղջկան չեմ պատվաստի: Պատվաստման անվտանգությանն այնքան եմվստահում, որ հրապարակավ ցույց տվեցի, որ իմ աղջիկը ևս պատվաստվումէ»,- ասաց Գայանե Սահակյանը: Նրա խոսքով՝ թեև իր աղջիկն ավելի բարձր տարիքի է, սակայն այլ երկրների փորձը ցույց է տվել, որ կարելի է պատվաստել պապիլոմա վիրուսը չունեցող նաև 13 տարեկանից բարձր աղջիկների:
Պատվաստվեցին բազմաթիվ բուժաշխատողների աղջիկներ, նաև բուժաշխատողներ:
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մանկաբուժությանծառայության ղեկավար Լիլիթ Մարությանի դուստրը ևս պատվաստվողների շարքում էր: «Ուզում ենք ցույց տալ, որ բժիշկներն առաջինն իրենց երեխաներինեն պատվաստում, քանի որ կարծիքներ էին հնչել, թե մենք չենք պատվաստելումեր երեխաներին: Մենք՝ բժիշկներս ավելի շատ ենք կարդում մասնագիտականգրականություն, և եթե «Գարդասիլը» վտանգավոր լիներ, ոչ մի մայր չէրպատվաստի իր երեխային: Ես ի սկզբանե սպասում էի, թե երբ է «Գարդասիլը» ներդրվելու նաև Հայաստանում, և շատ ուրախացա, որ այն համընկավ իմ աղջկա՝ Անիի 13 տարին լրանալու հետ»,- ասաց Մարությանն ու հավելեց՝ իր երեխային կպատվաստեր նաև վճարովի կարգով:
Մինչև կիրառելը «Գարդասիլ»-ը պահպանվել էր համապատասխան ջերմային միջավայրում:
Անհետաձգելի անաֆիլակտիկ ռեակցիաների դեպքերի ամար նախապատրաստել էին «Դեկսամետազոն», նաև անուշադրի սպիրտ` հավանական ուշաթափությունների համար, Պատվաստումներն իրականացրեցին «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի բժիշկ-իմունոլոգ Սաթինե Պողոսյանը, մանկաբույժ Մարինե Կիրակոսյանը: