ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

 


Կողմերը բարձր են գնահատել հայ-գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը եւ կարեւորել երկկողմ կապերի հետագա զարգացումը, միջխորհրդարանական կապերի խորացումը:

 


Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, միջազգային տարբեր հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: