«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն Երևանի ոսկերչական գործարան–1 «Գնոմոն» ԲԲԸ–ի հետ պայմանագիր է կնքել: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքի՝ «մեկ անձից կատարված գնումների» բաժնից:
Հրապարակված պայմանագրից պարզ է դառնում, որ «Մեկ անձից կատարվող գնումներ» ընթացակարգով Քաղաքաշինության պետական կոմիտեն ընկերությունից երեք ոսկե մեդալ է գնել, որոնց ընդհանուր արժեքը 490 հազար դրամ է:
Այսպես՝ «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալ ձեռք բերելու համար Քաղաքաշինության պետական կոմիտեն վճարել է 97 հազար դրամ:
«Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալ գնելու համար բյուջեից վճարվել է 131 հազար դրամ: Իսկ «Տրդատ ճարտարապետ» ոսկե մեդալ գնելու համար՝ 262 հազար ՀՀ դրամ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում