«Ժամանակ» օրաթերթը գրում է.
«Այս տարվա մարտ ամսին Լիբանանում Ընտրական օրենսգիրքը փոփոխվել է, որի արդյունքը կարող է այն լինել, որ խորհրդարանում բոլոր հայ պատգամավորները ամենայն հավանականությամբ դաշնակցականները կլինեն: Նոր օրենսգրքով Լիբանանի հայ բնակչությունը պետք է քվեարկի հայ թեկնածուների օգտին: Իսկ քանի որ Լիբանանում ՀՅԴ դիրքերը բավական ամուր են, հնարավոր է, որ հայ համայնքին հատկացված բոլոր հինգ մանդատները բաժին հասնեն հենց Դաշնակցությանը»:
Առավել մանրամասն ` «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: