«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի ինքնասպանության առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ ԱԱԾ-ից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի վարչություն` հետագա քննությունը իրականացնելու համար: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ իր լավատեղյակ աղբյուրներից:
Բացի այդ՝ այս օրերին դատարաններում կասեցվում են բոլոր այն քաղաքացիների հայցերը, որտեղ պատասխանող կողմ է հանդես գալիս ինքնասպան եղած գործարարի ընկերությունը` «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ն:
Հիշեցնենք՝ գործարարը զբաղվում էր շենքերի կառուցապատմամբ եւ բազում սեփականատերերի պարզապես խաբել էր: ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ ինքնասպանություն գործած անձի կողմից կառուցված բնակելի շենքի բնակարանները վաճառելու պատրվակով տարբեր անձանցից կատարվել են հափշտակություններ»:
Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրա համարում: