«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է, թե տարեվերջին պատրաստ կլինի մայրաքաղաքի երթուղային ցանցի փաթեթը: Իսկ հաջորդ տարվա վերջից կսկսեն ներդնել այն:
Միաժամանակ, փոխքաղաքապետը չի բացառել, որ տրանսպորտի սակագինը կբարձրանա: «Թե ինչ սակագին կորոշվի, դա նույնպես օրենքով սահմանված որոշող մարմինները կորոշեն, եւ չի բացառվում, որ տեխնիկական սակագինն ու գործող սակագինը տարբերվեն միմյանցից: Եթե միասնական համակարգ ենք կառուցում, մենք միասնական տոմսային համակարգ ենք ունենալու, նաեւ ենթադրվում է, որ ունենալու ենք էլեկտրոնային տոմսային համակարգ, որովհետեւ փոխինտեգրված ցանցի պարագայում այլ կերպ ուղղակի հնարավոր չէ: Կլինի միասնական սակագին, բայց սակագինը չի լինի մեկ միավոր կամ մեկ տեսակ: Կլինի տարբերակում ե՛ւ խմբերի, ե՛ւ տարբեր ձեւաչափերի»,- ասել է նա:
Այսինքն՝ ուսանողների համար տրանսպորտը այլ սակագին կունենա, թոշակառուների համար՝ այլ, շարքային քաղաքացու համար՝ այլ, եւ այսպես շարունակ»:
Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: