«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Արտաշատի քաղաքապետի պաշտոնն ստանձնելուց առաջ, ինչպես հայտնի է, Կարեն Բենիամինյանն զբաղեցնում էր գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող «Էյ Ի Ջի Սերվիս» ՍՊԸ-ի Արտաշատի ԳՀՍՏ ծառայության պետի պաշտոնը: Այժմ այս պաշտոնում Բենիամինյանին փոխարինում է ոչ դես, ոչ դեն՝ հարազատ քեռին՝ Լյովա Բաբաջանյանը:
Վերջինիս որդուն, ի դեպ, հաճախ են տեսնում քաղաքապետարանում, ասում են՝ «քոմագ» է անում զարմիկին, մինչեւ հունի մեջ ընկնի»:
Առավել մանրամասն` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: