Իրաքի հյուսիս- արևմուտքում հայտնաբերվել է Իսլամական պետության կողմից սպանված բնակիչների երկու զանգվածային գերեզմանոց:
Սպանվածների մեջ մեծ թիվ են կազմում հատկապես կանայք և երեխաները, ընդհանուր առմամբ 140 մարդու դի, որոնք սպանդի են ենթարկվել դեռևս 2014 թվականին Իսլամական պետության սանձազերծած ահաբեկչական գործողությունների ընթացքում:
Մեկ այլ մասսայական գերեզմանոց էլ հայտնաբերվել է Ջազիրա բնակավայրում՝ 80 սպանված և խոշտանգված մարմիններով: