Արգենտինական San Juan սուզանավի անհետացման գոտում գրանցված պայթյունն ավելի հզոր է եղել 100 կիլոգրամ տրոտիլային համարժեքից: Դեկտեմբերի 4-ին այս մասին հայտնել է Todo noticias հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Արգենտինայի պաշտպանության նախարարության մասնագետները սուզանավի որոնման գոտում 40 մետր խորության վրա իրականացրել են 100 կիլոգրամ տրոտիլի փորձնական պայթյուն: Հանրապետության պաշտպանության նախարարությունը կատարել է փորձ, որպեսզի 100 կիլոգրամ տորտիլի պայթյունի ձայնը համեմատի նոյեմբերի 15-ին գրանցված ձայնի հետ: Վերլուծությունը հաստատել է, որ որոնումը կատարվում է այն գոտում, որտեղ գրանցվել է «ոչ միջուկային երեւույթը»:
San Juan դիզել-էլեկտրական սուզանավը, որում Ուշուայա քաղաքից դուրս գալու պահին եղել է անձնակազմի 44 անդամ, դադարել է կապի մեջ մտնել նոյեմբերի 15-ին: Սուզանավի որոնումն սկսվել է նոյեմբերի 16-ի երեկոյան: Նոյեմբերի 30-ին Արգենտինայի ռազմածովային ուժերը հայտնել են անձնակազմին փրկելու գործողությունը դադարեցնելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: