Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երկրորդ նիստը: Գրանցվել է 85 պատգամավոր:
Նիստի մեկնարկին պատգամավորները կքվեարկեն նախորդ օրը քննարկված հարցերը:
Դեկտեմբերի 5-ի նիստում խորհրդարանը քննարկել է մի շարք կարևոր օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում՝ ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը վավերացնելու հարցը, 100 միլիոն դոլարի վարկով ՌԴ-ից ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու համաձայնագիրը վավերացնելու հարցը և այլն:
Քվեարկություններից հետո պատգամավորները կշարունակեն ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը, որի քննարկումներն ընդմիջվել էին նախորդ քառօրյայի ընթացքում: