Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված կրթական մի շարք ծրագրերի իրականացմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Աշխատանքների ընթացքի մասին տեղեկություններ է հաղորդել կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ նախանշված ծրագրերի հաջող իրականացման համար անհրաժեշտ է համակարգված աշխատանք օրենսդիր եւ գործադիր թեւերի միջեւ, ինչպես նաեւ սերտ համագործակցություն Մայր Հայաստանի եւ սփյուռքի հետ: