Ռուսաստանը նախատեսել է ներդրումներ իրականացնել Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներում: Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոյի խոսքով`2016 թվականին Ռուսաստանի ներդրումը Հայաստան կազմել է ավելի քան 2 միլիարդ դոլար:
«Ապագայում Ռուսաստանը նախատեսել է ներդրում իրականացնել Մեղրիի ազատ տնտեսական գոտում: Իհարկե, այս հարցը շուտափույթ լուծել չես կարող, որովհետև իրանական շուկան բավականին անսովոր է, և այն չհետազոտելով՝ չի կարելի ներդրումներ կատարել: Պետք է նաև հասկանալ, թե ինչ տեսակի ապրանքներ են պետք Իրանին»,-դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց Բաբկոն:
Ըստ Բաբկոյի` Հայկական ատոմային էլեկտրակայանի արդիականացման գործընթացն արդեն սկսվել է, որտեղ իր ներդրումն ունի Ռուսաստանը: