Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի օրվա երկրորդ կեսից, 21-23-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-22-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 18-19-ն էապես չի փոխվի, 20-21-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի օրվա երկրորդ կեսից, 21-23-ը ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 11.40C (1969 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -16.20C (1975 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -0.50C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: