«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր վաղվա նիստում կտուգանի ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Ջերմուկ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանին պատկանող «Արփա-Էներգիա» ընկերությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը «Արփա» ՓՀԷԿ-ի շահագործման ընթացքում նախկինում նախատեսված մետաղական խողովակաշարի փոխարեն տեղակայել է ապակեմանրաթելային խողովակաշար: Ինչի արդյունքում ընկերությունը խախտել է լիցենզիայի որոշ պայմանների կետերի պահանջները:
Իհարկե, միաժամանակ հանձնաժողովին հայտնել է, որ խախտումը տեղի է ունեցել չիմացության պատճառով: Սակայն սա չի խանգարի ՀԾԿՀ-ին ընկերությանը 1 մլն դրամով տուգանելու մասին որոշում կայացնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում