Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Նոր-Նորք վարչական շրջանում գործող սուպերմարկետում սպանություն է գրանցվել: 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնեց, որ պարզվել է մահացածի ինքնությունը. 

«Մահացածը 1957 թ. ծնված Լևոն Ասատրյանն է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ և այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ»,-ասաց Տռուզյանը:

Նախնական տվյալներով՝ տղամարդը սուր կտրող ծակող գործիքով վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում:

Մեր տեղեկություններով` նա «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում գործող շուկայում զբաղվում էր պտուղ-բանջարեղենի վաճառքով, իսկ վիճաբանությունը ծագել է ապրանքի քաշի պատճառով: