Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ Նախագահի նստավայրում հյուրընկալվել էին Արցախյան ազատամարտի հերոս մասնակիցների, քաջարի երկրապահների թոռները, պատանի երկրապահները, պաշտպանության նախարարության աշխատակիցների փոքրիկները:

 

Ուրախ երաժշտություն, ծաղրածուներ ու աճպարարներ, հեքիաթի հերոսներ, համեղ քաղցրավենիք,տոնական լույսեր ու լիքը-լիքը փուչիկներ. է՞լ ինչ է անհրաժեշտ երեխաներին, որպեսզի օրը տոնական դառնա: Երեխաների ցանկությունը մեկն է՝ թող Նոր տարին խաղաղություն բերի երկրին, իսկ մեր խաղաղությունն ապահովող հայ զինվորին էլ բարի ծառայություն մաղթեցին փոքրիկները: