«Ժամանակ» թերթը գրում է.

«Վարչապետ Կարեն Կարապետյանը վերջին շրջանում փորձում է լավատեսության մեսիջներ հղել իր շրջապատին և իրեն այնպես պահել, որ ամեն ինչ դեռ առջևում է:

 

Սրա պատճառն այն է, որ Կարապետյանի կոչով և նրա երաշխավորությամբ Ռուսաստանից ազգությամբ հայ և ռուս անհատներ գումարներ են ներդրել Հայաստանում, այդ թվում՝ Գյումրիում իրականացվող ծրագրերում, և հիմա նա պարտավորություններ ունի այդ մարդկանց նկատմամբ:

Նա մինչև վերջին պահը պետք է պայքարի վարչապետության համար և ցույց տա, որ ինքն ամենևին էլ դատապարտված ու պարտված չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: