Սանկտ Պետերբուրգում՝ Վասիլևսկի կղզում, զբոսաշրջային ավտոբուս է այրվել: Այս մասին հայտնում է ria.ru-ն։

Տեղական լրատվամիջոցների համաձայն՝ ավտոբուսն ամբողջությամբ այրվել է ՝ 14 րոպեի ընթացքում։ Նշվում է, որ ավտոբուսը կայանված է եղել։

Դեպքի վայրում աշխատել է 3 մարտական հաշվարկ։ Տուժածների ու այլ մանրամասների մասին դեռ չի հաղորդվում։