Samsung Display կազմակերպությունը տեխնոլոգիա է արտոնագրել, որը ֆիքսում է էկրանին մատով սեղմելու ուժը։

Samsung–ը արտոնագրել է Pressure Sensor տեխնոլոգիան։ Դրանով սմարթֆոնը տարբեր կերպ կարձագանքի մատերի հպումներին, իսկ էկրանին, կախված սեղմելու ուժգնությունից, ժամանակավոր փոս ընկած տեղեր կհայտնվեն։

Фото: © nl.letsgodigital.org

Դրա համար սմարթֆոնը կունենա ճկվող AMOLED-դիսփլեյ։ Հաղորդվում է, որ Pressure Sensor տոխնոլոգիայով սարքը տարբեր հրամաններ կկատարի՝ կախված մատով սեղմելու ուժգնությունից։ Կարծիք կա, որ այս տեխնոլոգիայով հագեցած կլինի Galaxy X` ծալովի սմարթֆոնը։ Կազմակերպությունը արդեն գրանցել է այն և հավանաբար կներկայացնի 2018 թվականին։

Հիշեցնենք, որ միայն երկու ֆիրմաներ են արտադրում ճկվող էկրաններ՝ Samsung Display-ը և LG Display-ը։