Աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումն արգելող նախագծի դեմ պայքարող «Աջ ղեկ» նախաձեռնությունն այսօր իրազեկման ավտոերթ անցկացրեց Երևանում:

Վարորդներն Էրեբունու ավտոշուկայից շարժվեցին դեպի Արցախի պողոտա, որտեղից էլ Տիգրան Մեծի եւ Մաշտոցի պողոտաներով հասան Բաղրամյան պողոտա: Ավտոերթի մասնակիցները ԳԱԱ-ի շենքի դիմաց քննարկեցին իրենց հետագա անելիքները եւ կոչ արեցին քաղաքացիներին դուրս գալ ու պայքարել օրենքի նախագծի դեմ: