Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է թիմի հետաքրքրվածությունը Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ լոնդոնցիները ցանկանում են Ալեքսիս Սանչեսին փոխարինել Հենրիխ Մխիթարյանով:
«Դա կարող է տեղի ունենալ 24 ժամվա ընթացքում, կամ էլ տեղի չունենալ: Սա տրանսֆերային շուկան է և այստեղ ցանկացած պահի ամեն ինչ կարող է փոխվել: Ինձ դուր է գալիս Մխիթարյանը: Աշխատավարձը խնդիր չի լինի»,-Վենգերի խոսքը մեջբերում Mirror-ը: