Երեւանում տեղացած ձյունը զվարճացրել էր նաեւ Երեւանի կենդանաբանական այգու արջուկներին: Այգու պաշտոնական էջը տեսանյութ է ներկայացրել, որում երեւում է, թե ինչպես են ձյան տակ խաղում արջուկները:
Ձմռան սեզոնին կենդանաբանական այգու դռները բաց են այցելուների համար 10։00- 17։00-ն, կենդանիների մեծ մասը ցուցադրվում է, իսկ ջերմասեր կենդանիներն առայժմ բնակվում են իրենց համար նախատեսված ձմեռանոցներում: Կապիկներն էլ ցուցադրվում են ժամը 12։00- 14:00-ն, քանի որ ցրտադիմացկուն չեն: Նրանք նախորդ տարվա այս ժամանակահատվածում առհասարակ դուրս չէին գալիս: Փիղը ժամանակ առ ժամանակ դուրս է գալիս ազատավանդակի փակ հատվածից ու շրջում, առայժմ չեն ցուցադրվում նաև կատվազգիները: